8 սեպտեմբերի 2011 - 09:02 AMT
Հարութ Սասունյան. Թուրքիան չի կարող այլևս խուսափել Ցեղասպանության տարիներին հայերին պատճառած վնասի հատուցումից

Հայերին պատկանող հողերի բռնագրավման համար Թուրքիայի Կենտրոնական բանկի ու Ziraat բանկի դեմ ԱՄՆ հայազգի երեք քաղաքացիների հայցի կապակցությամբ ԱՄՆ դաշնային դատարանը պահանջել է Թուրքիայից սեփականության իրավունքը հաստատող անհրաժեշտ փաստաթղթեր:

Սակայկ, թուրքական իշխանությունները ուշացրեցին հարցման պատասխանը, ինչը նրանց բազմամիլիոնանոց տուգանքով է սպառնում, նշում է իր հոդվածում հասարակական գործիչ ու The California Courier թերթի խմբագիր Հարութ Սասունյանը:

«Թուրքական իշխանությունները չեն կարող այլևս խուսափել Ցեղասպանության տարիներին հայերին պատճառած վնասի համար պատասխանատվությունից»,-գրում է Սասունյանը իր «Թուրքիան կարող է վազել, բայց չի փախչի» հոդվածում»:

Ըստ Սասունյանի, թուրքական բանկերը տուգանքի վճարման մասին սպառնալիքից հետո խնդրել են երկարացնել անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման ժամկետը մինչև 2011թ. սեպտեմբերի 19-ը:

Անցյալ տարվա դեկտեմբերին ԱՄՆ հայազգի երեք քաղաքացիներ 64 մլն դոլարի հայց են ներկայացրել երկու թուրքական բանկերի դեմ՝ պահանջելով հատուցել վնասը 1915թ. Ադանայում նրանց պատկանող հողերի բռնագրավման համար:

Թուրքական կողմը, լրջորեն չմոտենալով հայցին, հայտարարեց այդ գույքի լիիրավ սեփականատիրության մասին: Այդ քայլից հետո ԱՄՆ քաղաքացիները հայցով դիմեցին ԱՄՆ Դաշնային դատարան, որն էլ միջնորդությամբ էր հանդես եկել մինչ ընթացիկ տարվա օգոսոտսի ավարտը անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելու վերաբերյալ: