8 սեպտեմբերի 2011 - 13:09 AMT
Հովհաննես Հովհաննիսյանը Դոնեցկի պատանեկան հեծանվավազքում գրավել է առաջին տեղը

Սեպտեմբերի 7-ին Դոնեցկում ավարտվեց «Բարեկամություն» մի քանի օր տևած պատանեկան հեծանվավազքը, որը նվիրված էր Դոնբասի ազատագրմանը գերմանաֆաշիստական զավթիչներից:

Հայ հեծանվորդ Հովհաննես Հովհաննիսյանը, որը Դոնեցկում երկրորդը հատեց եզրագիծը հեծանվավազքի 6-րդ փուլում, սակայն ամփոփիչ անհատական ստուգարքում պահպանեց առաջատարի դեղին շապիկը և դարձավ Դոնեցկում հաղթանակ տարած Հայաստանի առաջին ներկայացուցիչը:

Եզրափակիչ 6-րդ փուլում հաղթեց Պավել Մադրակը Լեհաստանից: Ամփոփիչ ստուգարքում այդ հեծանվորդը զբաղեցրել է երրորդ տեղը, հաղորդում է sportclub-isd.com-ը: