8 սեպտեմբերի 2011 - 13:15 AMT
Հանքավանի մերձակա սարերում գերմանացի զբոսաշրջիկ է կորել

Սեպտեմբերի 7-ին`ժամը 22.12-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հանքավան գյուղի հարակից սարում կորել է ազգությամբ գերմանացի զբոսաշրջիկ Ստեֆան Սլաբեկը:

Հավանական որոնման տարածք է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը: Որոնողական աշխատանքները շարունակվում են, հայտնում է ԱԻՆ մամլո ծառայությունը: