8 սեպտեմբերի 2011 - 16:10 AMT
ՆԱՏՕ-ի կառույցները կօգնեն Ուկրաինային EURO-2012-ի ժամանակ անվտանգություն ապահովելու հարցում

ՆԱՏՕ-ի կառույցները կօգնեն Ուկրաինային EURO-2012-ի ժամանակ անվտանգություն ապահովելու հարցում: Այդ մասին հայտարարել է անվտանգության քաղաքականության և քաղաքական հարցերով ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Դիրկ Բրենգելմանը, հաղորդում է svodka.net-ը:

«Այս ամսվա վերջին Ուկրաինա կայցելեն ՆԱՏՕ-ի փորձագետները` առաջնության ընթացքում անվտանգության ուժեղացմանն ուղղված օգնության փաթեթ մշակելու համար»,- ասել է Բրենգելմանը:

Ավելի վաղ հաղորդվել է այն մասին, որ ԵԱ ժամանակ Կիևում գործելու է օդային անվտանգություն:

Եվրոպայի առաջնությունը տեղի է ունենալու Ուկրաինայում և Լեհաստանում 2012-ի հունիսի 8-ից հուլիսի 1-ը: