8 սեպտեմբերի 2011 - 16:21 AMT
Հանրային քննարկման է ներկայացվել օրենքի 2 նախագիծ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնական կայքում հանրային քննարկման են

ներկայացվել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիայի մասին» օրենքների նախագծերը:

«Մենք կարևորում ենք Ձեր մասնակցությունը օրենքները բարելավելու հարցում»,- նշվում է կայքում: Նախագծերին ծանոթանալու և առաջարկությունների ու մեկնաբանությունների համար պետք է այցելել կայքի «Իրավական ակտերի նախագծեր» բաժինը: