8 սեպտեմբերի 2011 - 19:05 AMT
Ջայլամը փախել է երևանյան կրկեսից

Երևանի կրկեսից փախած ջայլամը զբոսնում էր «Ռոսիա» առևտրի կենտրոնի հարակից տարածքում։ Ականատեսների վկայությամբ, այն հպարտորեն ճեմել է ավտոմեքնենաերի միջև։

«Դուրս էր եկել բակ, բռնեցինք բերեցիք»,- PanARMENIAN.Net-ի թղթակցին ասաց «Կրկեսի» տնօրեն Սոս Պետրոսյանը` հավելելով, որ ջայլամի հետ ամեն ինչ նորմալ է և նա արդեն իր վանդակում է։

«Կրկեսում» շարունակվում են վերանորոգման աշխատանքներ, որոնք պլանավորում են ավարտել 1,5 տարում։