9 սեպտեմբերի 2011 - 10:22 AMT
Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը գաղտնի հանդիպում են ունեցե՞լ

Երեկ տեղեկություններ տարածվեցին, որ Ռոբերտ Քոչարյանի՝ Իսակովի պողոտայում գտնվող առանձնատանը նրան է այցելել Սերժ Սարգսյանը: Այդ պատճառով Իսակով պողոտայի այդ հատվածը բավական երկար ժամանակ դժվարանցանելի է եղել: Ինչպես հայտնում է «Հայկական ժամանակը», ըստ լուրերի Քոչարյանն ու Սարգսյանը քննարկել են ներքաղաքական վերջին զարգացումների հնարավոր սցենարները:

Այս հանդիպման վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություն հնարավոր չի եղել ստանալ: