Եթե Պաղեստինը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում բարձրացնի իր անկախության ճանաչման հարցը, ԱՄՆ կարող է վետո դնել, քանի որ չի սատարում նման նախաձեռնությանը: Այդ մասին հայտնել է Պետդեպարտամենտի մամլո քարտուղար Վիկտորիա Նուլանդը Վաշինգտոնում տեղի ունեցած ճեպազրույցում: «Նախագահ Բարաք Օբաման հստակ ներկայացրել է ԱՄՆ դիրքորոշումը՝ հայտարարելով, որ սատարում է պաղեստինցիների նախաձեռնությանը»,-նշել է նա՝ հավելելով, որ ԱՄՆ-ն ձգտում է երկարաժամկետ խաղաղության հասնել տարածաշրջանում:
Ըստ Նուլանդի, Պաղեստինի անկախության ճանաչումը կհանգեցնի լարվածության աճին Մերձավոր Արևելքում, ինչն անկասկած ձեռնտու չէ ԱՄՆ-ին: «Մենք ձգտում ենք համաձայնության հասնել կողմերի միջև սեպտեմբերի վերջում Նյու Յորքում կայանալիք հանդիպմանը»:
ԱՄՆ դիվանագիտական առաքելությունը ակտիվորեն աշխատում է Իսրայելի ու Պաղեստինի միջև առճակատման նվազեցման ուղղությամբ: Այդ կապակցությամբ ԱՄՆ-ն կազմակերպում է Նեթանյահու-Աբբաս հանդիպումը:
Մարտին Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասն առաջին անգամ հայտարարեց, որ սեպտեմբերին կդիմի ՄԱԿ-ին՝ խնդրելով ճանաչել Պաղեստինի պետությունը 1967թ. սահմաններում:
2011թ. մայիսի 19-ին Օբաման հորդորեց Իսրայելին համաձայնվել վերադառնալ 1967թ. սահմաններին: Ի պատասխան Նեթանյահուն քննադատեց Պաղեստինի պետության հնարավոր ամրապնդումը «հրեաների միակ պետության հաշվին»: