9 սեպտեմբերի 2011 - 17:28 AMT
ՎիվաՍել-ՄՏՍ-ի թույլ է տալիս ուղարկել մականունով կամ գաղտնի և այլ տեսակի SMS-ներ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամլո ծառայությունից տեղեկացնում են «SMS էքստրա» ծառայությունների փաթեթի մասին։

«SMS էքստրա»-ն ընձեռում է SMS-ների ուղարկման մի շարք հնարավորություններ` ֆլեշ SMS-ներ, գաղտնի SMS-ներ, SMS-ների պլանավորում և ավելին։

«SMS ֆլեշ» հաղորդագրությունները հայտնվում են բջջայինի էկրանին, սակայն չեն պահպանվում հիշողության մեջ։ «SMS մականուն»-ի դեպքում SMS-ի հասցեատերը կտեսնի ոչ թե ուղարկողի հեռախոսահամարը, այլ մականունը։

«SMS օրացույց»-ի միջոցով նախապես պլանավորված SMS-ները կուղարկվեն ճիշտ ժամանակին։ «SMS գաղտնիք»-ի միջոցով հասցեատերը SMS-ը կկարողանա ընթերցել միայն հատուկ գաղտնաբառը մուտքագրելուց հետո։

«Սև ցուցակ»-ը կոնկրետ համարներին ուղղված կամ կոնկրետ բառեր պարունակող SMS-ների ուղարկման արգելափակում է կատարում, դե իսկ «Սպիտակ ցուցակ»-ը բոլոր ելքային SMS-ները արգելափակում է, բացի կոնկրետ համարներին ուղղված կամ կոնկրետ բառեր պարունակող հաղորդագրություններից։

«Իմ SMS»-ը մուտքային SMS-ների կառավարում է` ինքնապատասխանիչ, SMS-ների վերահասցեավորում և այլն։

«SMS էքստրա» ծառայությունը կարելի ակտիվացնել և կառավարել «Ինտերնետ օգնական» ինքնասպասարկման պորտալից, հավաքելով *141# և մուտք գործելով «Ծառայությունների ցանկ» կամ ուղարկելով համապատասխան հրահանգը 141 կարճ համարին: