9 սեպտեմբերի 2011 - 19:32 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Մեկնարկել է ՀԱԿ-ի հանրահավաքը

Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը մեկնարկել է։ Ազատության հրապարակում հավաքվել է 2000-ից ավելի մարդ. մարդկանց հոսքը շարունակվում է։ Հանրահավաքի վայր արդեն ժամանել են ՀԱԿ-ի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը, Դավիթ Շահնազարյանը, Նիկոլ Փաշինյանը և այլք` Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարությամբ։

Նախորդ հանրավաքին, չնայած 40 աստիճան շոգ եղանակին, ՀԱԿ-ի կողմնակիցները հավաքվել էին Երևանի Ազատության հրապարակում։ Չնայած նրան, որ հավաքին ներկա էր մի քանի հազար մարդ, նախորդ հանրահավաքների համեմատ այն ամենասակավաթիվն էր:

ՖՈՏՈՇԱՐՔ