Եգիպտոսի ՆԳՆ-ն շաբաթ օրը հայտնել է արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին, այն բանից հետո, երբ ցուցարարները փորձել են ներխուժել Կահիրեում Իսրայելի դեսպանատան շենքը, հաղորդում է «Ռոյթերսը»՝ հղում անելով պետական հեռուստատեսությանը:
Բացի այդ, Եգիպտոսի վարչապետ Իսամ Շարաֆը մտադիր է հատուկ խորհրդակցություն անցկացնել մայրաքաղաքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Ընդ որում, Իսրայելի դեսպանատան մոտ տուժածների քանակը հասել է 219-ի:
Ինչպես նախկինում հայտնել էին ԶԼՄ-ները, Եգիպտոսում Իսրայելի դեսպանը մտադիր էր մեկնել երկրից դեսպանատան աշխատակիցների և ընտանիքի հետ:
ԱՄՆ նախագահ Օբաման Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցում մտահոգություն է հայտնել այն առնչությամբ, որ ցուցարարները փորձել են ներխուժել Կահիրեում Իսրայելի դեսպանատան շենք:
Ավելին, ինչպես հաղորդում է gazeta.ru-ն, Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը ուղերձ է հղել Պենտագոն՝ պաշտպանություն խնդրելով ցուցարարներից: