10 սեպտեմբերի 2011 - 11:48 AMT
Էրգենեկոնը հարձակում էր նախատեսում «Ակոսի» խմբագրության վրա Հրանտ Դինքի սպանությունից հետո

«Էրգենեկոն» խումբը, որը հարձակում էր կազմակերպել «Ջումհյուրիեթ» թուրքական թերթի խմբագրության վրա, նախատեսում էր նույնպիսի հարձակում կատարել նաև «Ակոս» թերթի խմբագրության վրա, արդեն Հրանտ Դինքի սպանությունից հետո: Այդ մասին դատական լսումների ժամանակ հայտարարել է խմբագրության վրա հարձակման գործով մեղադրյալներից մեկը՝ Բեդիրհան Շինալը, գրում է Today’s Zaman-ը:

Պատասխանելով դատավորի հարցին հարձակման կազմակերպիչների մասին՝ Շինալը նշել է. « Խմբագրության վրա հարձակման համար ինձ վճարած մարդիկ չկատարեցին խոստումը և ահա ես այստեղ եմ»: Ըստ նրա, պատվիրատուներն էին ոմն մի քահանա և ստամբուլցի գործարար, որոնց հետ իրեն ծանոթացրել է իրավապահ մարմինների ներկայացուցիչը, որի անունը նա չի նշել: