12 սեպտեմբերի 2011 - 13:13 AMT
Եգիպտոսը վերականգնում է Մուբարաքի օրոք գործող օրենսդրությունը

Եգիպտոսի կառավարությունը արտահերթ նիստում որոշել է վերականգնել չեղյալ հայտարարված բողոքների ու ցույցերի մասին նախկին օրենքները, հաղորդում է «Հաարեցը»:

Կառավարությունն որոշել է վերականգնել հանրահավաքների ու բողոքի ակցիաների անցկացումը: Օրենքների վերականգնման հիմնական պատճառ հանդիսացան զանգվածային անկարգությունները Կահիրեում Իսրայելի դեսպանատան մոտ: «Մենք պետք է խաղաղ հարաբերություններ հաստատենք հարևան Իսրայելի հետ»,-հայտարարել են իշխանությունները:

Սեպտեմբերի 10-ին Եգիպտոսում արտակարգ իրավիճակ հայտարարվեց Կահիրեում Իսրայելի դեսպանատան վրա հարձակման ու իրավապահների հետ բախման պատճառով:

Իսրայելի ու Եգիպտոսի հարաբերությունները սրվեցին այն բանից հետո, երբ օգոստոսին 5 եգիպտացի սահմանապահներ սպանվեցին Սինայի թերակղզում Իսրայելի զինվորականների ու Պաղեստինի գրոհայինների միջև փոխհրաձգության հետևանքով: Եգիպտոսը պահանջեց Իսրայելից քննել միջադեպը, իսկ Իսրայելը հայտարարեց, որ զինվորակնները կապ չունեն եգիպտացիների սպանության հետ: