12 սեպտեմբերի 2011 - 13:14 AMT
Թուրքիայի խորհրդարանը դադարեցրել է աշխատանքը Իսրայելի բարեկամության խմբի հետ

Թուրքիայի նոր գումարման խորհրդարանը չի վերականգնելու Իսրայելի հետ միջխորհրդարանական բարեկամության խումբը: Ինչպես հաղորդում է Hurriyet թերթը, խսրայելական բարեկամության խմբի անվանումը ջնջվել է նաև խորհրդարանի ռեեստրից և նրա կայքից, որը պարունակում է 105 երկրների հետ բարեկամության խմբերի ցուցակները: Կառավարությունը և խորհրդարանը ձգտում են սառեցնել հարաբերություններն Իսրայելի հետ: Խումբը չի վերականգնվի, եթե երկու երկրների միջև հարաբերությունները չհարթվեն մինչև հոկտեմբերի 1-ը:

Իսրայելի հետ բարեկամության խումբը գործել է մի քանի տասնամյակ, նրա վերջին նախագահը եղել է իշխող Արդարություն և զարգացում կուսակցության ներկայացուցիչ Նուրսունա Մեմեկանը: