12 սեպտեմբերի 2011 - 13:19 AMT
Երիտասարդներն արցախյան հերոսամարտի մասին գիրք կգրեն և ֆիլմ կնկարահանեն

«Շենացնենք մեր գյուղը» և «Մարդու իրավունքների միջազգային հանրություն» հասարակական կազմակերպությունների մոնիտորինգի խմբի երիտասարդները «Արցախյան հերոսամարտ 20» ծրագրի շրջանակում եռօրյա այցով եղել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, որտեղ ունեցել են հարցազրույցներ, լուսա և տեսանկարահանումներ, որոնք հետագայում կօգտագործվեն «Հակամարտություն 20 տարի անց» գրքում և նույնանուն վավերագրական ֆիլմում: Երիտասարդ կամավորները այցելեն են Ստեփանակերտի զոհված ազատամարտիկների հուշահամալիր, թարմ ծաղիկներ և ծաղկեպսակներ դրել հերոսների շիրիմներին ՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելով Արցախյան հերոսամարտում զոհվածներին:

«Շենացնենք մեր գյուղը» և «Մարդու իրավունքների միջազգային հանրություն» հասարակական կազմակերպությունները նախատեսել են նաև մի շարք հասարակական միջոցառումներ և ակցիաներ՝ նվիրված ՀՀ բանակի և Արցախյան հերոսամարտի 20-ամյակին: