Կահիրեում Իսրայելի դեսպանատան վրա հարձակումը լրջորեն խարխլել է Եգիպտոսի հետ հարաբերությունները: Այդ մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն՝ մեկնաբանելով Կահիրեում ընթացող հակաիսրայելյան ակցիաները: «Իսրայելի դեսպանատունը Կահիրեում երկու երկրների միջև խաղաղության խորհրդանիշ է, գտնում է Իսրայելի վարչապետը:
Սեպտեմբերի 10-ին Եգիպտոսում արտակարգ դրություն հայտարարվեց Կահիրեում Իսրայելի դեսպանատան վրա հարձակման արդյունքում: Իսրայելի ու Եգիպտոսի հարաբերությունները սրվեցին Սինայի թերակղզում 5 եգիպտացի սահմանապահների սպանության արդյունքում: Եգիպտոսը մեղադրեց Իսրայելին ու հետաքննություն պահանջեց, իսկ Իսրայլեն, ի պատասխան, հայտարարեց, որ իր զինվորականները կապ չունեն սպանությունների հետ: