12 սեպտեմբերի 2011 - 16:42 AMT
Ռոման Ամոյանը Ստամբուլում դուրս է եկել աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ

Ստամբուլում ընթացող հունա-հռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Եվրոպայի երկակի չեմպիոն, աշխարհի առաջնության արծաթե և բրոնզե մեդալակիր և Օլիմպիական բրոնզե մեդալակիր Ռոման Ամոյանը սեպտեմբերի 12-ին առաջին հաղթանակն է տարել 1/16 եզրափակչում: Հայ ըմբիշի մրցակիցը իտալացի Ֆեդերիկո Մանեան էր:

1/8 եզրափակչում Ամոյանն իր ուժերը կչափի վրացի Լաշա Գոգիտաձեի հետ, որն առավելության է հասել Վուգար Ռագիմովի նկատմամբ (Ուկրաինա):

Աշխարհի առաջնությունում խաղարկվելու են Լոնդոնում կայանալիք 2012թ. Օլիմպիական խաղերի ուղեգրեր: 1-5-րդ տեղերը զբաղեցրած ըմբիշները Օլիմպիադային մասնակցելու իրավունք կստանան: