13 սեպտեմբերի 2011 - 11:07 AMT
Ըմբշամարտի ԱԱ. Հայ ըմբիշները կրկին պայքարի մեջ կմտնեն նախնական փուլից

Սեպտեմբերի 13-ին Ստամբուլում կմրցեն մինչև 60, 84 և 120 կգ քաշային կարգերում հանդես եկող հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանի բոլոր ներկայացուցիչներն իրենց ելույթները կրկին սկսելու են նախանական փուլում: Վահան Ջուղարյանը (60 ք/կ) հանդիպելու է Դրիտանո Խայրիզիի հետ (Սլովենիա), Արթուր Շահինյանի (84 ք/կ) մրցակիցն է լինելու Ամեր Խրուստանովիչը (Ավստրիա):

Ամենաանբարենպաստ վիճակահանությունը բաժին ընկավ Եվրոպայի բազմակի չեմպիոն, աշխարհի առաջնության և օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Յուրի Պատրիկեևին (120 ք/կ): Նա 1/32 եզրափակչում կհանդիպի Խելկի Նաբիի հետ (Էստոնիա ): Նույն ենթախմբում հայտնվեց նաև օլիմպիական չեմպիոն և աշխարհի գործող չեմպիոն Միխայիլ Լոպեսը (Կուբա), որին Պատրիկեևը զիջել էր 2010-ի ԱԱ եզրափակչում:

Առաջնության առաջին օրը, որը վարկանիշային է, հայ մարզիկներին չհաջողվեց մեդալներ նվաճել և մասնակցություն ապահովել 2012-ի օլիմպիական խաղերին: