13 սեպտեմբերի 2011 - 12:56 AMT
Ժիրայր Սեֆիլյանը բանակում ողբերգական դեպքերի պատճառ է համարում հայ երիտասարդների հոգեբանությունը չհասկանալը

Բանակում ողբերգական դեպքերի պատճառը հրամանատարական կազմի կողմից հայ երիտասարդության հոգեբանությունը չհասկանալն է, որի մեծ մասը կրթություն է ստացել խորհրդային ժամանակները: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է «Սարդարապատ» նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը: «Հայ պատանին երբեք ստրուկ չի եղել և չի լինի: Ճորտատիրական բարքեր հաստատելու փորձը հանգեցնում է նման հետևանքների»,- նշել է նա: Նրա խոսքով, Հայաստանում կառավարման ներկա համակարգն ընդունակ չէ բարելավել իրավիճակը ցանկացած ոլորտում:

Սեֆիլյանն իր անունից ներողություն է խնդրել մահացած զինվորների ծնողներից նրա համար, որ իրենց ժամանակին չհաջողվեց ստեղծել նորմալ բանակ: «Մեզ չհաջողվեց ստեղծել բանակ, որտեղ կգերիշխեին բարոյական օրենքները»,- նշել է նա և հավելել, որ իրավիճակը չի փոխվի, քանի դեռ բանակում կան հղփացած գեներալներ: