13 սեպտեմբերի 2011 - 13:48 AMT
Ստամբուլում տեղի կունենա Հրանտ Դինքի մրցանակի հանձնման արարողությունը

Սեպտեմբերի 15-ին Ստամբուլի «Ջեմալ Ռեշիտ Ռեյ» համերգասրահում տեղի կունենա Հրանտ Դինքի «Հույս» մրցանակի հանձնման արարողությունը: Արարողության շրջանակներում կազմակերպվել է համերգ «Վան» համույթի և այլ երաժշտական խմբերի մասնակցությամբ:

Արարողությանը կմասնակցեն բարձրաստիճան հյուրեր ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև լրագրողի այրին՝ Ռաքել Դինքն ու ընտանիքի անդամները: