13 սեպտեմբերի 2011 - 14:33 AMT
Սպանվել է «Մենք մերոնցով» թերթի խմբագիրը

Սեպտեմբերի 1-ին ժամը 10.45-ին ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Ողջաբերդ գյուղի սկզբնամասում` «Չարենցի կամար» հուշարձանից մոտ 500 մ հեռավորության վրա, կնոջ դիակ կա: Ոստիկանները նշված վայրում՝ ճանապարհի երթևեկելի հատվածից 45 մ հեռու, ձորակում, հայտնաբերել էին կնոջ դիակ` պարանոցի շրջանում բռնության հետքերով:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ոստիկանության աշխատակիցներին հաջողվել է պարզել դիակի ինքնությունը. սեպտեմբերի 10-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից որպես անհայտ կորած հետախուզվող, Երևան քաղաքի բնակչուհի, «Մենք մերոնցով» թերթի խմբագիր, 51-ամյա Ալվարդ Աբրահամյանն է: