13 սեպտեմբերի 2011 - 18:41 AMT
ԱՄՆ Պետքարտուղարությունը լիովին արդարացնում է քրդերի դեմ Թուրքիայի պատերազմը

Քրդական բանվորական կուսակցությունն ահաբեկչական կազմակերպություն է, և այս համատեքստում թուրքական իշխանություններն ինքնապաշտպանության իրավունք ունեն: Այդ մասին Վաշինգտոնում ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱՄՆ Պետքարտուղարության մամլո քարտուղար Վիկտորիա Նուլանդը:

Նուլանդի խոսքով, ԱՄՆ-ն ավելի շատ շահագրգռված է Իրաքի հետ Թուրքիայի հարաբերությունների բարելավմամբ:

ՔԲԿ հետ Թուրքիայի հակամարտությունը տևում է ավելի քան 25 տարի և ավելի քան 40 հազար կյանք է խլել: ՔԲԿ-ը ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել ՄԱԿ-ի, ինչպես նաև Եվրամիության կողմից, որին Անկարան ջանում է անդամակցել` որպես լիիրավ անդամ: