14 սեպտեմբերի 2011 - 09:14 AMT
Վալերի Խանուկաև. Իսրայելը շուտով կճանաչի Հայոց ցեղասպանությունը

Ռուսաստանի լեռնային հրեաների համայնքի ակտիվ ներկայացուցիչներից մեկը, արվեստի գործիչ, բանաստեղծ ու հրապարակախոս, «Գայանե Խաչատուրյան» միջազգային հիմնադրամի նախագահ Վալերի Խանուկաևը վստահ է, որ Իսրայելը շուտով կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Ըստ Խանուկաևի, Իսրայելը չի կարող հաշվի չառնել աշխարհի հրեական համայնքների դրական վերաբերմունքը Հայաստանի ու Արցախի հանդեպ:

«Հրեա մտավորականությունը միշտ սատարել է Հայկական հարցին: Հայոց ցեղասպանության թեման լայնորեն քննարկվել է հրեաների շրջանում: Ավելին, դեռ ղարաբաղյան շարժման սկզբում ղարաբաղցիների ռուսաստանցի պաշտպանների թվում կային նաև հրեաներ: Իսկ Իսրայելը ոչ միայն կճանաչի Հայոց ցեղասպանությունը, այլ նաև սերտ կապեր կհաստատի Հայաստանի ու հայկական սփյուռքի հետ: Այլ ճանապարհ չկա: Քարերը հավաքելու ժամանկն է»,-նշում է «Գայանե Խաչատուրյան» հիմնադրամի նախագահը՝ ներկայացնելով իր նոր «Քարը» հրապարակումը, հայտնում է Ռուսաստանի հայերի միությունը: