14 սեպտեմբերի 2011 - 12:42 AMT
Գենադի Մարտիրոսյանի մարզիչ. Գենայի մոտիվացիան ուղղակի ապշեցնող է, նա հիանալի է տրամադրված

Գենադի Մարտիրոսյանը, որը սեպտեմբերի 25-ին վիճարկելու է միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը Դմիտրի Պիրոգի հետ, սպարինգ է անցկացրել Ռոման Կարամզինի հետ:

Մարտիրոսյանի մարզիչ Վլադիմիր Վիդովն այդպես է բնութագրել իր սանի պատրաստվածությունը սեպտեմբերի 25-ի մենամարտին. «Մենք անցել ենք պատրաստվածության մի քանի փուլ, որոնցից յուրաքանչյուրից ես շատ գոհ եմ: Հետո եղել է «բռնցքամարտից հանգստի» շաբաթ»,- մարզչի խոսքերը հաղորդում է allboxing.ru:

Նա նշել է, որ հիմա սպարինգներն ընդունել են ավելի կոշտ, մարտավարական բնույթ, և նրանք մարզվում են անհրաժեշտ տարրերի վրա. «Գենայի մոտիվացիան ուղղակի ապշեցնող է, նա հիանալի է տրամադրված, և դա ինձ ուրախացնում է: Մենք լիովին պատրաստ կլինենք և կգանք Կրասնոդար հաղթելու»: