14 սեպտեմբերի 2011 - 17:43 AMT
Ֆիլիպ Լեֆորտը պատմել է ՌԴ ԱԳՆ ղեկավարին Հարավային Կովկաս այցելության մասին

Սեպտեմբերի 14-ին ՌԴ ԱԳ փոխնախարար, պետքարտուղար Գրրգորի Կարասինը ընդունել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորտին վերջինիս խնդրանքով:

Ինչպես հայտնում է ՌԴ ԱԳՆ կայքէջը, զրույցի ժամանակ կարծիքներ են փոխանակվել Անդրկովկասի խնդիրների շուրջ, ներառյալ ԵՄ համանախագահության հարցը Ժնևի բանավեճում:

Անդրադարձ է եղել նաև ղարաբաղյան կարգավորմանը:

Սեպտեմբերի 7-ին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորտն այցելեց Հայաստան, որտեղ հանդիպումներ ունեցավ ՀՀ նախագահի, արտգործնախարարի, Ազգային անվտանգության ծառայության քարտուղարի, ԱԺ խոսնակի ու արտաքին հանձնաժողովի նախագահի կոմիտեի հետ: