14 սեպտեմբերի 2011 - 21:45 AMT
ԼՂՀ նախագահը Անջեյ Կասպրշիկի հետ քննարկել է Արցախի և Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում վերջին զարգացումները

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 14-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին: Ինչպես հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, հանդիպմանը քննարկվել են Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին և վերջին զարգացումներին վերաբերող հարցեր:

Սեպտեմբերի 12-ին` մոտ 07:30-ին, հայկական ուժերի ՀՕՊ և ՌԷՊ գործողությունների արդյունքում ադրբեջանական անօդաչու ինքնաթիռ է ոչնչացվել: Սեպտեմբերի 13-ին ադրբեջանական ուժերի կողմից հրադադարի հերթական խախտման արդյունքում հրազենային վերք է ստացել ԼՂՀ Պաշտպանության բանակի 19-ամյա զինծառայող Վահե Մանուկյանը: