15 սեպտեմբերի 2011 - 09:25 AMT
Երևանցիները կարող են վայելել «Մթնշաղ. Արշալույս» ֆիլմը համաշխարհային պրեմիերայից մեկ շաբաթ անց

Երևանցիները կարող են վայելել «Մթնշաղ. Արշալույս» ֆիլմը համաշխարհային պրեմիերայից մի շաբաթ անց: Ինչպես հաղորդում է The internet movie database կայքը, ֆիլմի պրեմիերան Երևանում կարող է կայանալ նոյեմբերի 18-ին: Սակայն վերջին ժամանակները ինտերնետում տարբեր տեղեկություններ են տարածվել ֆիլմի համաշխարհային պրեմիերայի ամսաթվի մասին: Որոշ տեղեկությունների համաձայն, ֆիլմի պրեմիերայի ամսաթիվը դեռ վերջնականապես չի որոշվել, ինտերնետում տեղեկատվություն է հայտնվել, որ «Մթնշաղ. Արշալույս» ֆիլմի պրեմիերան կարող է կայանալ կամ նոյեմբերի 11-ին կամ 14-ին: Նախօրոք սպասվում էր, որ ֆիլմի ամերիկյան պրեմիերան պետք է կայանա նոյեմբերի 18-ին: Այսպիսով, բացառված չէ, որ ֆիլմի երևանյան պրեմիերան կարող է տեղափոխվել: Այդ առումով պետք է նշել, որ մի շարք եվրոպական երկրներում ֆիլմի պրեմիերան նախատեսվում է նոյեմբերի 18-ին:

Բացի դրանից, ինտերնետում պաշտոնապես տարածվել է «Մթնշաղ. Արշալույս» ֆիլմի առաջին պաշտոնական թրեյլերը: