15 սեպտեմբերի 2011 - 15:10 AMT
ՀՀ սփյուռքի նախարարը պարգևատրել է աշխարհահռչակ ոսկերիչ Օհան Թադուրյանին

Սեպտեմբերի 15-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց աշխարհահռչակ ոսկերիչ Ժան Վանդոմին (Օհան Թուդարյան):

Ժան Վանդոմ-Օհան Թուդարյանին ֆրանսիական հանրագիտարաններում անվանում են ժամանակակից ոսկերչական արվեստի հայր: Որևէ այլ ոսկերչի չի հաջողվել այնպես աշխատել հանքանյութերի և կիսաթանկարժեք քարերի հետ, ինչպես Ժան Վանդոմին: Այն պահից, երբ Օհան Թադուրյանը փակեց Փարիզի Վանդոմյան հրապարակին կից իր արվեստանոցը, նրա աշխատանքները կարելի է տեսնել միայն թանգարաններում, մասնավոր հավաքածուներում կամ բարձրակարգ աուկցիոններում:

Օհան Թուդարյանն այն ոսկերիչներից է, ով ոսկերչական արհեստը բարձրացրել է արվեստի մակարդակի: Նրա բոլոր ստեղծագործությունները յուրահատուկ են, չկրկնվող և ունեն իրենց անվանումները:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը բարձր գնահատեց վարպետի աշխատանքները, ոգևորեց վերադառնալ Հայրենիք և Հայրենիքում ծաղկեցնել ոսկերչությունը:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը «Սփյուռքում հայ արվեստը և հայկական մշակույթը ոսկերչական բնագավառում լավագույնս ներկայացնելու գործում ունեցած մեծ հռչակի համար» ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգրով պարգևատրեց աշխարհահռչակ ոսկերիչ Ժան Վանդոմ-Օհան Թուդարյանին: