15 սեպտեմբերի 2011 - 16:39 AMT
Ֆեյսբուքի օգտատերերը կլվանան «տատիկին ու պապիկին»

Ֆեյսբուք սոցիլալական ցանցում ստեղծվել է նոր իվենթ` «Մաքրենք տատիկ-պապիկի արձանը»: Խոսքը գնում է Արցախի յուրօրինակ խորհրդանիշ «Մենք ենք մեր սարերը» արձանի մասին:

Նախաձեռնության հեղինակները հայտնում են, որ ցանկությունն առաջացել է, երբ տեսել են, թե որքան աղտոտված վիճակում է հուշարձանը: Ազգային խորհրդանիշի վրա կավիճով գրառումներ և այլ տեսակի «զարդարանքներ» են արված:

Այցելությունը տեղի կունենա սեպտեմբերի 25-ին: Կազմակերպիչները ունեն տրանսպորտի,կացարանի հետ կապված տեխնիկական խնդիրներ և խնդրում են պետական կամ մասնավոր կառույցների և անձանց աջակցությունը այդ հարցում։