15 սեպտեմբերի 2011 - 16:48 AMT
Սեպտեմբերի 17-ը հայտարարվել է համաքաղաքային շաբաթօրյակի օր

ՀՀ Անկախության հռչակման 20-րդ տարեդարձին ընդառաջ` Երևանի քաղաքապետարանը սեպտեմբերի 17-ը հայտարարել է համաքաղաքային շաբաթօրյակի օր և կոչ է անում բոլոր երևանցիներին, տնտեսվարողներին, կրթական և առողջապահական հաստատություններին, պետական և հասարակական կազմակերպություններին ու հաստատություններին՝ ակտիվորեն մասնակցել համաքաղաքային շաբաթօրյակին։

«Հոգատար լինենք Երևանի հանդեպ ամեն օր և ակտիվորեն մասնակցենք շաբաթօրյակին, մաքրենք ու բարեկարգենք մեր քաղաքը: Անկախության տոնը դիմավորենք վառ տրամադրությամբ և Երևանին նվիրած թարմ ու բարեկարգ միջավայրում»,- նշված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։