15 սեպտեմբերի 2011 - 19:17 AMT
Մշակույթի նախարարությունը միայն հիմա է հայտնում, որ հայ ռեժիսորը օգոստոսին մասնակցել է կինոփառատոնի

Оգոստոսի 18-21-ը Շվեյցարիայի Աարաու քաղաքում կայացել է «One Minute» կինոփառատոնը, որին «Պապիկ» ֆիլմով մասնակցել է ոչ կոմերցիոն կինոյի համահայկական կենտրոնի նախագահ Արտաշես Հովհաննիսյանը: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 15-ին հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը:

Բացի դրանից, օգոստոսի 20-ին Շվեյցարիայի Օբերենթֆելդեն համայնքի Հայ դպրոցական և ընտանեկան միությունը (ՀԴԸՄ) կազմակերպել էր հանդիպում-կինոցուցադրություն: