15 սեպտեմբերի 2011 - 20:35 AMT
Հայաստանի նախագահը նշանակել է արտաքին գործերի նախարարի նոր տեղակալին

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 14-ին հրամանագիր է ստորագրել, որով Զոհրաբ Մնացականյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ: Մեկ այլ հրամանագրով Մնացականյանն ազատվել է Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պարտականություններից:

Նախագահը ստորագրել է ևս մեկ հրամանագիր Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարանի նախագահ Տիգրան Մուկուչյանի լիազորությունները 2011 թվականի սեպտեմբերի 15-ից դադարեցնելու մասին, հաղորդում է նախագահի մամլո գրասենյակը:

Զոհրաբ Մնացականյանը մի շարք բարձրաստիճան պաշտոններ է զբաղեցրել Հայաստանի կառավարությունում, ինչպես նաև ՀՀ նախագահի աշխատակազմում: 2008-ից Եվրոպայի Խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչն է, մինչ այդ զբաղեցրել է Շվեյցարիայի համադաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը: