15 սեպտեմբերի 2011 - 20:59 AMT
Երևանում բացվել է Կերպարվեստի համահայկական առաջին ցուցահանդեսը

Հայաստանի նկարիչների ցուցասրահում ՀՀ սփյուռքի նախարարության և Հայաստանի նկարիչների համատեղ նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել Կերպարվեստի համահայկական առաջին ցուցահանդեսի բացման արարողությունը:

Նախարարությունից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա տարեդարձին նվիրված ցուցահանդեսին ներկայացված են հայազգի ստեղծագործողների աշխատանքներ ԱՄՆ-ից, Կանադայից, Սիրիայից, Վրաստանից, Էստոնիայից, Իտալիայից, Բելգիայից, Իրաքից, Ուկրաինայից և Ավստրալիայից: Ցուցահանդեսին իրենց մասնակցությունն են բերել նաև Ռուսաստանի և Բելառուսի նկարիչները:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, շնորհավորելով հյուրերին նկարիչների առաջին համահայկական ցուցահանդեսի կապակցությամբ, նշել է, որ այն հնարավորություն կտա Սփյուռքի և Հայաստանի նկարիչներին մշակութային երկխոսության մեջ մտնել և փորձով փոխանակվել: