16 սեպտեմբերի 2011 - 12:06 AMT
Հարավային Կովկասի երիտասարդությունը ստեղծել է տարածաշրջանի ժողովրդավարական վերափոխման ծրագիր

Հայ, ադրբեջանցի, և վրաց երիտասարդության ներկայացուցիչները ստեղծել են Հարավային Կովկասի ժողովրդավարական զարգացման համատեղ ծրագիր, հաղորդում են վրացական ԶԼՄ-ները:

Այդ ծրագրի գլխավոր նպատակն Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի սահմանների հատման կետում հնգօրյա երիտասարդական ճամբար անցկացնելն է:

Ճամբարը որոշել են անվանել «AGA PEACE CAMP` խաղաղության ճամբար», որի շրջանակներում երիտասարդներն անցկացնելու են հանդիպումներ, զրուցելու են ժողովրդավարության, մշակութային տարբերությունների և տարածաշրջանում խաղաղության կարևորության մասին: