Ստամբուլում աշխարհի առաջնության շրջանակներում սեպտեմբերի 16-ին իր առաջին գոտեմարտերն են անցկացրել ազատ ոճի ըմբիշները
Մինչև 55 կգ քաշային կարգում ազատ ոճի ըմբիշ Միհրան Ջաբուրյանը 1/16 եզրափակչում հանդիպել է Վիկտոր Լեբեդևի (Ռուսաստան) հետ: Հայ ըմբիշը զիջել է երկու շրջանում 11:0 հաշվով:
Հայաստանի աշխարհի առաջնության ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում են նաև Աշոտ Տերտերյանը (60 կգ ք/ կ), Դավիթ Սաֆարյանը (66 կգ ք/ կ), Մուսա Մուրտազալիևը (74 կգ ք/ կ), Հաջիմուրադ Նուրմագոմեդովը (84 կգ ք/ կ), Հարություն Ենոքյանը (96 կգ ք/ կ), Ռուսլան Բասիևը (120 կգ ք/ կ):