16 սեպտեմբերի 2011 - 16:29 AMT
Երևանում կհանդիպեն Հայաստանի և Ռուսաստանի շախմատի հավաքականները

Հոկտեմբերի 15-ից 20-ը Երևանում կանցկացվի մրցախաղ օլիմպիական կրկնակի չեմպիոն, աշխարհի չեմպիոն Հայաստանի և օլիմպիական բազմակի չեմպիոն, աշխարհի նախկին չեմպիոն Ռուսաստանի հավաքականների միջև: Ինչպես հաղորդում է armchess.am-ը, աշխարհահռչակ գրոսմայստերների մասնակցությամբ մրցախաղը կընթանա ութ խաղատախտակների վրա, երեք ձևաչափով` արագ շախմատ, կայծակնային խաղ և Ֆիշերի շախմատ: