16 սեպտեմբերի 2011 - 16:48 AMT
Մարտակերտում բացվել է «Մոսկվա» ժողովրդական հանդիսությունների տուն

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 16-ին այցելել է Մարտակերտ շրջկենտրոն, որտեղ ներկա է գտնվել «Մոսկվա» ժողովրդական հանդիսությունների տան բացման հանդիսավոր արարողությանը:

Ինչպես հաղորդում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը կարևոր է համարել շրջկենտրոնում նման բարձրակարգ կառույցի առկայությունը և շնորհակալություն հայտնել համառուսաստանյան «Մարտակերտ» բարեգործական հասարակական կազմակերպությանը այդ հայրենանվեր նախաձեռնության իրականացման համար:

Բակո Սահակյանը նշել է, որ դա հանդիսանում է Հայրենիք-Սփյուռք համագործակցության վառ դրսևորումներից մեկը: