16 սեպտեմբերի 2011 - 18:42 AMT
Ըմբշամարտի ԱԱ. Միհրան Ջաբուրյանը Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականին առաջին օլիմպիական ուղեգիրը բերեց

Միհրան Ջաբուրյանը (մինչև 55կգ) ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում, զիջելով Վիկտոր Լեբեդևին, դուրս է մնացել 1/16 եզրափակչից, սակայն, քանի որ ռուսաստանյան ըմբիշը հասել է եզրափակիչ, Ջաբուրյանը 3-րդ տեղի համար պայքարելու իրավունք է ստացել: Առաջին մենամարտում նա հանդիպել էր Լոպես Օլվերի (Մեքսիկա) հետ և 3:0 հաշվով հաղթել նրան, այնուհետև Ջաբուրյանը 3:1 հաշվով պարտության էր մատնել կուբացի Ֆրանկո Մարեսին և Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի համար ապահովել լոնդոնյան Օլիմպիական խաղերի ուղեգիրը:

Երրորդ տեղի համար Ջաբուրյանը իր ուժերը կչափի ղազախստանյան ըմբիշ Դաուլետ Նիազբեկի հետ:

Աշխարհի առաջնությունում Լոնդոնի 2012թ. Օլիմպիական խաղերի ուղեգրեր են խաղարկվում: 1-5-րդ տեղերը զբաղեցրած ըմբիշները Օլիմպիադային մասնակցելու իրավունք կստանան: