17 սեպտեմբերի 2011 - 09:43 AMT
Երևանի հիվանդանոցներից մեկում սխալ ներարկումից 4-ամյա երեխա է մահացել

Սեպտեմբերի 4-ին ՀՀ Ոստիկանության հոսպիտալում սխալ ներարկման հետևանքով 4-ամյա երեխա է մահացել: Հոսպտալից այս տեղեկությունը հաստատել են «Հայկական ժամանակ» թերթին, նշելով, որ մահացածը Վալերի Սրչիլի Սեյրանյանն է:

Ոստիկանությունից հայտնել են, որ տեղի ունեցածի վերաբերյալ գործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 130 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է՝ բժշկական օգնությունը ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է հիվանդի մահ: Երեկոյան տեղեկացանք, որ այս հոդվածով մեղադրանք է առաջադրվել հոսպիտալի բուժքույր Թամարա Եվդոկիմովային: Նա ստորագրությամբ ազատ է արձակվել:

Նշենք, որ ոստիկանության հոսպիտալում բուժվում են միայն ոստիկանական համակարգի աշխատակիցները և նրանց հարազատները: Ըստ որոշ տեղեկությունների, մահացած 4-ամյա տղան հոսպիտալի աշխատակիցներից մեկի որդին էր: