«Գուդրայք Ջոն» աստղասերների հասարակական կազմակերպությունը հրավիրում է մասնակցելու սիրողական աստղադիտության իր հերթական միջոցառմանը, որը նվիրված է Վիկտոր Համբարձումյանի ծննդյան և Հայաստանում Աստղագիտության օրվան:
Միջոցառմանն օժանդակում է Գաֆեսճյան հիմանադրամը: Միջոցառումը տեղի կունենա Կասկադ համալիրի վերին հարթակում (Հաղթանակի 50 ամյակի հուշարձանին հարող տարածքում) սեպտեմբերի 18-ին ժամը 22:00-ից 24:00-ը: