NASA-ն ուշադիր հետևում է 6 տոննայանոց արբանյակին։ NASA-ի գիտնականները իրենց կանխատեսումները փոխել են՝ նշելով, որ արբանյակը կմոտենա երկրին սեպտեմբերի 23-ին, գուցե մեկ օր շուտ կամ ուշ։ Այս մասին հաղորդում է USA Today-ը։
NASA-ի գիտնականների հաշվարկով արբանյակը 26 բեկորի կբաժանվի երկրին մոտենալիս։ Հավանականությունը, որ այն կբախվի Երկրին 1/3200 է։ Ամենածանր բեկորը, որ կբխավի երկրի մակերեսի հետ, կլինի մոտ 158 կգ։ Թերևս անցյալում արբանյակի հարվածից աղետալի որևիցե դեպք դեռ չի գրանցվել։
NASA-ն ակնկալում է ավելի շատ տեղեկություններ տրմադրել հանրությանը հաջորդ շաբաթ։ Այս պահի դրությամբ, բոլոր մայրցամաքները, բացի Անտարկտիդայից, վտանգված են։