17 սեպտեմբերի 2011 - 15:05 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Կոմանդոս. Հայաստանի երեք նախագահների միջև պառակտումը տեղի ունեցավ Ղարաբաղի պատճառով

Հայաստանի երեք նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի միջև պառակտումը տեղի ունեցավ ղարաբաղյան հակամարտության պատճառով: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ղարաբաղյան պատերազմի վետերան, Շուշիի ազատագրման գործողության հեղինակ, Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս): Ըստ նրա, բոլոր երեք նախագահները Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) անդամներ էին, «այսինք պայքարում էին նույն հարթակում»: «Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը չհամաձայնվեր, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանի կազմում, պառակտում տեղի չէր ունենա»,-ասել է նա:

Արկադի Տեր-Թադևոսյանը գտնում է, որ եթե հրադադարի մասին համաձայնագրի ստորագրման ժամանակ դրույթ լիներ Արցախի անկախության հռչակման մասին, «նախագահները կլինեին միասին ու կնստեին մեկ սեղանի շուրջ»:

ՖՈՏՈՇԱՐՔ