17 սեպտեմբերի 2011 - 18:04 AMT
«ԱրմենՏել» -ը աջակցեց ՀՀ անկախության 20-րդ տարեդարձին նվիրված ցուցահանդեսին

«ԱրմենՏել» ընկերությունն (ապրանքանիշը Beeline) աջակցեց Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձին նվիրված ցուցահանդեսի անցկացմանը: Այն բացվեց այսօր Հայաստանի ազգային պատկերասրահում: «ԱրմենՏել» ընկերության աջակցությամբ տպագրվել է պատկերագիրք, որը կոչվում է «Անկախության ներկապնակը» և ներառում է ցուցահանդեսին ներկայացված 62 աշխատանքները:

«Որպես կապի միասնական ազգային օպերատոր, «ԱրմենՏել» ընկերությունն իր դերը տեսնում է պետության ներդաշնակ զարգացմանն աջակցման մեջ, ինչպես տեխնոլոգիական, այնպես էլ սոցիալ-մշակութային ոլորտներում: Ցուցահանդեսին այսօր ներկայացված աշխատանքներն արտացոլում են հեղինակների սերը դեպի հայրենիք, ցույց են տալիս այն ճանապարհը, որն անցել է հայ ժողովուրդը Անկախության հռչակումից հետո», - ցուցահանդեսի մասնակիցներին ուղված իր խոսքում նշեց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Ցուցահանդեսն անցկացվում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի բարձր հովանու ներքո: Կազմակերպիչներն են. Արարատյան Հայրապետական թեմը և Աշխարհի հայ նկարիչների Միավորումը: Ցուցահանդեսի ավարտից հետո բոլոր աշխատանքները կփոխանցվեն Հայաստանի Ազգային պատկերասրահին: