17 սեպտեմբերի 2011 - 18:08 AMT
Ազատ ոճի ըմբշամարտի ԱԱ. Հարություն Ենոքյանը դուրս եկավ 1/16 եզրափակիչ

Ստամբուլում շարունակվում է ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը::

Հայաստանի հավաքականի անդամ Հարություն Ենոքյանը (96 ք/կ) ելույթը սկսեց 1/32 եզրափակչում, հաղթանակ տարավ Անգուլա Մատեուսի նկատմամբ և անցավ 1/16 եզրափակիչ, որտեղ հանդիպելու է Մաուս Հատրիին: Հայաստանի մյուս երկու ներկայացուցիչները` Նարեկ Սանոյանը և Հաջիմուրադ Նուրմագոմեդովն առաջին իսկ մարտերում պարտություն կրեցին:

Հայ ազատ ոճի ըմբիշներից առայժմ օլիմպիական ուղեգիր է նվաճել միայն Միհրան Ջաբուրյանը: