18 սեպտեմբերի 2011 - 18:51 AMT
Բակո Սահակյանը կարևորում է Հայաստանի, Արցախի և Սփյուռքի գործարար շրջանակների միջև կապերի ամրապնդումը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 17-ին ընդունել է Հայկական առևտրային ցանցի նախագահ Վահրամ Փիրջանյանին: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդել են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը, որին մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը և ԼՂՀ գործարարների միության նախագահ Դավիթ Դադայանը, քննարկվել են մեր հանրապետությունում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:

Նախագահը կարևորել է Հայաստանի, Արցախի և Սփյուռքի գործարար շրջանակների միջև համագործակցության ընդլայնման ու կապերի ամրապնդման անհրաժեշտությունը և այս գործում Հայկական առևտրային ցանցի դերակատարությունը: