18 սեպտեմբերի 2011 - 18:58 AMT
Իրանը շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների առավել ամրապնդմամբ

Սեպտեմբերի 17-ին Թեհրանում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային այցով մեկնել է Իրան: Նախարարին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի ծառայությունը:

Մահմուդ Ահմադինեժադը, պատմական և հինավուրց բնորոշելով հայ-իրանական հարաբերությունները, նշեց, որ Իրանը շահագրգռված է բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունների առավել ամրապնդմամբ:

Իրանի նախագահն ու Հայաստանի արտգործնախարարը գոհունակություն հայտնեցին երկու երկրների միջև զարգացող համագործակցության առումով` ընդգծելով ակտիվ փոխայցելությունները, բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, տնտեսական և մշակութային կապերը, շեշտեցին երկկողմ պատրաստակամությունն առավել զարգացնել փոխշահավետ հարաբերությունները:

Նախարար Նալբանդյանն Իրանի նախագահին փոխանցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձն ու բարեմաղթանքները, որից հետո կողմերը քննարկեցին համատեղ տնտեսական ծրագրերի իրականացման ընթացքը: