19 սեպտեմբերի 2011 - 11:32 AMT
Իրանում BBC-ի հետ համագործակցության համար ձերբակալվել են 5 լրագրողներ

Իրանի պետական հեռուստատեսությունը հաղորդել է 5 հոգու ձերբակալության մասին BBC կորպորացիայի պարսկերենով աշխատող ծառայության հետ համագործակցության համար:

Հեռուստաալիքի հաղորդագրության համաձայն, ձերբակալվածները BBC-ին տրամադրել են տեսանյութեր և տեքստային ռեպորտաժներ, որոնք ներկայացնում են Իրանը բացասական կողմից:

Բրիտանական կորպորացիան Իրանում պաշտոնական ներկայացուցչություն չունի: BBC –ի հեռարձակումն այդ երկրում գտնվում է արգելքի տակ:

2011-ի փետրվարին BBC-ն Թեհրանին մեղադրել է իր արբանյակային հեռարձակումն արգելափակելու մեջ: Այդ ժամանակ Եգիպտոսում սկսվել էին զանգվածային ելույթներ Հոսնի Մուբարաքի ռեժիմի դեմ, որոնք լայնորեն լուսաբանվում էին ԶԼՄ-ներում: