19 սեպտեմբերի 2011 - 12:40 AMT
Ռուբեն Վարդանյանը Մոսկվայի կառավարման դպրոցի նախագահի պաշտոնը զիջեց Անդրեյ Ռապոպորտին

«Տրոյկա դիալոգ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանը Մոսկվայի կառավարման դպրոցի նախագահի պաշտոնը, որը նա ստանձնել էր դպրոցի հիմնադրման օրվանից, զիջեց Անդրեյ Ռապոպորտին, ասվում է «Սկոլկովոյի» հաղորդագրության մեջ: Վարդանյանը կմնա «Սկոլկովոյի» համակարգող խորհրդում, որտեղ կգլխավորի միջազգային համագործակցության ու ռազմավարական գործընկերության կոմիտեն:

Անդրեյ Ռապոպորտը համարվում էր Անատոլի Չուբայսի թիմի անդամը: Նա գլխավորում էր ցանցային ընկերությունը 2002-2009թթ. և հեռացավ պաշտոնից, երբ էներգետիկան համակարգող նոր փոխվարչապետ դարձավ Իգոր Սեչինը, իսկ ՌԱՕ «ԵԷՍ Ռոսսիին» լուծարվեց: Ռապոպորտը իր կարիերան սկսել է 1990-ականների վերջին, եղել է «Սկոլկովո» դպրոցի հիմնադիր գործընկերներից մեկը: