19 սեպտեմբերի 2011 - 15:25 AMT
Աշխարհի բնակչության գրեթե 50 տոկոսը հանդես է գալիս Պաղեստինի անկախության օգտին

Պաղեստինցիները հույս ունեն, որ ՄԱԿ-ը կճանաչի իրենց պետությունը 1967-ի սահմաններում: BBC-ի պատվերով 19 երկրներում անցկացված սոցիալական հարցումը ցույց է տալիս, որ ՄԱԿ-ում պաղեստինյան պետության ճանաչման գաղափարն առաջ է անցնում Պաղեստինը չճանաչելու դիրքորոշումից:

Ողջ աշխարհում հարցվածների 49 տոկոսը համաձայն են, որ իրենց կառավարությունները պետք է աջակցեն ՄԱԿ-ում նոր պետության ստեղծմանը, 21 տոկոսը դեմ է դրան:

Պաղեստինցիները պատրաստվում են այս շաբաթ ՄԱԿ-ում դնել իրենց պետության ճանաչման հարցը: Նրանք ձգտում են նրան, որպեսզի իրենց պետությունը ճանաչվի 1967-ի սահմաններում, ներառյալ Հորդանան գետի Արևմտյան ափը, Արևելյան Երուսաղեմը և Գազայի հատվածը: