19 սեպտեմբերի 2011 - 15:34 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
HSBC Բանկ Հայաստանը դրական արդյունքներ է ակնկալում իր գործունեությունից 2-րդ կիսամյակում

2010-ի նույն շրջանի համեմատ հաշվետու շրջանում «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը» ապահովել է շահույթի 50 տոկոսանոց աճ: «Ելնելով սեզոնային գործոնից, որը հատուկ է Հայաստանին, երկրորդ կիսամյակը նշանավորվում է ավելի լավ ցուցանիշով`համեմատած 2011-ի առաջին կիսամյակի հետ»,- սեպտեմբերի 19-ին Երևանում հաղորդել է բանկի գլխավոր գործադիր տնօրեն Աստրիդ Քլիֆորդը: Բացի դրանից, բանկը Հայաստանի բանկային հատվածի խոշոր հարկատուներից է: 2011-ի հունվար-հունիսին բանկը պետբյուջե է վճարել 1 մլրդ 942 մլն 012.1 հազար դրամ` խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցնելով 14-րդ տեղը:

Քլիֆորդը նշել է, որ բանկը չի կանխատեսում վարկերի տոկոսադրույքների զգալի փոփոխություններ:

ՖՈՏՈՇԱՐՔ